Բրյուսելում Քրեագիտության ինստիտուտը պայթեցնելու նպատակը եղել է կարևոր փաստաթղթերի ոչնչացումը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գտնվող Քրեագիտության ինստիտուտի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունն ուղղված է եղել շենքի փլուզմանը և այնտեղ պահվող կարևորագույն քրեական փաստաթղթերի ոչնչացմանը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով բրյուսելյան դատախազությանը։
Հիշեցնենք, որ պայթյունն իրականացվել է այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 02։30-ի սահմաններում։ Անհայտ անձինք շենքի մուտքի մոտ կայանել են ավտոմեքենա, պայթեցրել այն, և հրդեհել շենքը։ Հրդեհին հաջորդել է ավտոմեքենայի պայթյունը։
Բելգիական ԶԼմ-ների փոխանցմամբ՝ հարձակվողները հասցրել են թաքնվել հանցագործության վայրից։
Նշենք, որ ինստիտուտը սերտորեն համագործակցում է արդարադատության դաշնային վարչության հետ։ Այն տեղակայված է Նիդեր-օվեր-Հեմբեք շրջանում։