Պայթյուն է որոտացել Բրյուսելի Քրեագիտության ինստիտուտի շենքի մոտ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, պայթյուն է որոտացել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գործող Քրեագիտության ազգային ինստիտուտի շենքի մոտ, հաղորդում է Ria Novosti-ն։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02։30-ի սահմաններում։
Reuters գործակալությունը, հղում անելով բելգիական ԶԼՄ-ներին, նշում է, որ պայթեցվել է լաբորառորիայից ոչ հեռու գտնվող ացռոկայանատեղիում գտնվող ավտոմեքենան, ինչից հետո հրդեհ է բռկվել։
Տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պահին շենքում այդ պահին մարդ չի եղել։ Տուժածների և զոհվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։