1309 դիտում
23:39 30-05-2014
Լեհաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Մայիսի 29-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ միջազգային համագործակցության և եվրոպական ֆոնդերի վարչության պետ Գժեգոժ Պոլակի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` Վարդան Եղիազարյանը կարևորեց երկու կողմերի ոստիկանական մարմինների միջև համագործակցության ընդլայնման փաստն ու պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում լեհական կողմը ներկայացրեց Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող քառամյա ոստիկանական համագործակցության ծրագիրը, քննարկվեցին ծրագրի նախագծի հետ կապված մի շարք մանրամասներ: Նշվեց, որ ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցությանը` կապված միջսահմանային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի և օրենքի իշխանությունը ամրացնելու նպատակով քայլերի ձեռնարկման հետ:
Լեհաստանի ՆԳՆ պատվիրակության ղեկավարը հանդես եկավ այդ ծրագիրը ՀՀ ոստիկանության հետ համատեղ իրականացնելու նախաձեռնությամբ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու համագործակցությունը ներկայացված ծրագրի շրջանակներում:
Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում Լեհաստանի ՆԳՆ և ՀՀ ոստիկանության փորձագետների միջև:
Լեհ փորձագետ Գժեգորժ Ասսբուրին հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ծրագրի բովանդակությունը, համագործակցության և նախատեսվող գործողությունների շրջանակները:
Մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ծրագրի շրջանակներում շարունակական դարձնելու համատեղ աշխատանքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
903 դիտում
20:54 27-11-2014
Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
868 դիտում
10:41 10-12-2015
Լեհաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
685 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր