211652_close_icon

«Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես` Ճարտարապետաշինարական համալսարանում

views-count1636 դիտում article-date 21:00 11-02-2015
Փետրվարի 12-ին՝ ժամը 14.00-ին, Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում կբացվի «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ներկայացվելու են բուհի ուսանողների աշխատանքները` գեղանկարչություն, գրաֆիկա, համակարգչային դիզայն, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերում: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Սարգիս զորավարին նվիրված ցուցահանդեսները շարունակվելու են մինչև Տյառնընդառաջի և Բուն Բարեկենդանի տոները:

Նմանատիպ նյութեր