211652_close_icon

Ճարտարապետության և շինարարության համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» մրցույթը

views-count2842 դիտում article-date 23:14 12-02-2015
Փետրվարի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ճարտարապետության և Շինարարության համալսարանում կայացավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ս. Սարգսի տոնի միջոցառումների համակարգող Էլզա Մանուկյանը, ԱՀԹ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը: Ներկայացվեցին բուհի ուսանողների աշխատանքները` գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ- կիրառական արվեստ անվանակարգերում: Ցուցահանդես-մրցույթի մասնակիցները ստացան պատվոգրեր:

Նմանատիպ նյութեր