Ղրիմում վերականգնվել է հեռախոսային կապը
Ղրիմի փոխվարչապետ Դմիտրի Պոլոմսկին, ով նաև Ղրիմի կապի նախարարն է, հայտնել է, որ վերականգնվել է Ղրիմում հեռախոսային կապը:
Գիշերը ժամը 1-ի սահմաններում «Укртелеком»-ն անջատել է բոլոր աբոնենտների կապը, սակայն «Крымтелеком»-ը ավելի ուշ վերականգնել է այն:
Պոլոնսկու խոսքով՝ «Укртелеком»-ը ոչ մի բացատրություն չի տվել Ղրիմում հեռախոսային կապն անջատելու կապակցությամբ: