211652_close_icon
views-count3390 դիտում article-date 17:20 29-01-2014

Սիլիկյան թաղամասում բազմանդամ ընտանիքը գոյատևում է «քարե դարում»

Այսօր՝ հունվարի 29-ին, SHAMSHYAN.com-ին է դիմել Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի 92 տան բնակիչ, 3 երեխաների մայր, 35-ամյա Սիմա Խաչատրյանը: Մեզ հետ զրույցում վերջինս հայտնեց, որ արդեն 1 ամիս է՝ իր ընտանիքը բնակվում է առանց էլեկտրաէներգիայի, իսկ պատճառը այն է, որ երբ ընտանիքը բնակվել է այդ տանը, իրենց չեն տրամադրել տան վկայական, իսկ էլեկտրացանցի աշխատակիցները հայտնել են, որ առանց համապատասխան փաստաթղթերի նրանց հոսանքը չեն միացնելու: Ս. Խաչատրյանի որդին՝ 18-ամյա Նարեկ Խաչատրյանը, դեկտեմբերի 18-ին է զորակոչվել է բանակ: 35-ամյա կինը պնդում է, որ տանը կա նորածին երեխա և անհնար է, որ ընտանիքն ապրի առանց հոսանքի: Եթե կլինեն սրտացավ ու բարի մարդիկ, ովքեր կցանկանան ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող այս ընտանիքին, կարող են զանգահարել 098 93-16-66 հեռախոսահամարով, իսկ SHAMSHYAN.com-ը դիմում է նշված տարածքի պատգամավորին և հույս հայտնում, որ անշահախնդրորեն կօժանդակի ընտանիքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր