211652_close_icon
views-count1704 դիտում article-date 22:47 15-09-2014

Դերասանուհուն ձերբակալել են ամուսնու հետ համբուրվելու համար

Սևամորթ դերասանուհի Դանիել Ուոթսը օրերս ձերբակալվել է ամուսնու հետ համբուրվելու պատճառով: Նրան կասկածել են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ: Ոստիկանները նրանց նկատել են մեքենայում համբուրվելիս և ենթադրել են, թե սևամորթ կինը սպիտակամորթ տղամարդու հետ սիրաբանում է՝ գումար վաստակելու նպատակով, սական պարզելով, որ նրանք ամուսիններ են, ազատ են արձակել դերասանուհուն: Զույգին այս միջադեպը վրդովեցրել է: Դերասանուհու ամուսնուն զայրացրել է այն հանգամանքը, որ կնոջը ձեռնաշղթաներ են հագցրել և ոստիկանական մեքենա նստեցրել՝ անգամ չփորձելով պարզել դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր