Բեռլինի ոստիկանությունը հայտնաբերել է լեգենդար Ջոն Լենոնի գողացված օրագրերը
Բեռլինում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Լենոնին պատկանող անձնական իրերը վերավաճառելու մեջ։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։
58-ամյա տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է այսօր՝ նոյեմբերի 20-ին, նրա հանցակից ընկերը, ըստ ոստիկանության, փախել է Թուրքիա։
Ոստիկանությունը հայտնել է, որ գողացված իրերի մեջ գտնվել են երաժշտի օրագրերը։ Դրանք գողացվել էին 2006 թվականին՝ Լենոնի այրուց՝ Յոկո Օնոյից, Նյու Յորքում։