1114 դիտում
22:53 09-02-2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայրապետական կրթաթոշակին» արժանացած երեք ուսանողներին
Փետրվարի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների երեք ուսանողներին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Երվանդ Մկրտչյանին, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Անի Գինոսյանին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Անի Երեմյանին, ովքեր ուսման ընթացքում ցուցաբերած իրենց բարձր առաջադիմության համար օրեր առաջ արժանացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Հայրապետական կրթաթոշակին»:
Առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին խրախուսելու նախաձեռնությունը Հայ Եկեղեցու և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական քայլերից է:
Հանդիպմանը Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց կրթաթոշակակիրներին: Այնուհետև իրենց սրտի ու երախտագիտության խոսքն ասացին ուսանողները` միաժամանակ Նորին Սրբությանը վստահեցնելով, որ Հայ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը պարտավորեցնող է և ավելիով նպաստելու է իրենց ուսումնառությանը:
Այնուհետև երիտասարդներին իր օրհնության ու գնահատանքի խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով «Հայրապետական կրթաթոշակը»:
Նմանատիպ նյութեր
5857 դիտում
19:20 16-04-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների
1164 դիտում
12:26 14-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վարդապետական աստիճանի արժանացած եկեղեցականների
1469 դիտում
17:00 21-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արարատյան Հայրապետական թեմի պատանի ուխտավորներին
Այս բաժնից
949 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
814 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը