Միրգը թանկացել է. վիճակագրություն
2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ Հայաստանյան շուկայում արձանագրվել է մրգի 12.4%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 8.4% գնաճ:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Թանկացմանը մեծապես նպաստել է խնձորի` 10.4%, ադամաթզի` 14.3%, նռան` 16.5%, տանձի` 22.2%, մանդարինի` 35.5%, արքայանարնջի 40.8% գնաճը:
2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է չորացած մրգերի՝ 1.1%, չամիչի՝ 2.8%, խաղողի`6.9%, կիտրոնի 7.7% գնաճ: Դրան զուգընթաց, ընկույզի միջուկի գինը նվազել է 4.1%-ով, նարնջինը` 3.1%-ով:
Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 7.9% գնաճ: