211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Լարսի անցակետում. մեծ թվով բեռնատարներում բարձված միրգը, այդ թվում՝ ծիրանը, ռուսական կողմի փնթի աշխատանքի արդյունքում փչանում է. վարորդները դիմում են ՀՀ արտգործնախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count25512 դիտում article-date 13:23 18-06-2025
Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտից SHAMSHYAN.com-ը բազաթիվ ահազանգեր է ստանում Լարսի անցակետում մնացած հայ վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում ռուսական կողմի փնթի, ինչու չէ՝ նաև մտածված աշխատանքից: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդների խոսքով թե՛ Բագրատաշենի անցակետում, թե՛ վրացական անցակետում ոչ մի խնդիր չեն ունեցել, առանց խոչընդոտի հատել են սահմանները, արհեստական ու միտումնավոր խոչընդոտները ստեղծում է միան ռուսական կողմը և արդեն մի քանի օր է՝ Ռուսաստանի մաքսավորների ստեղծած խոչընդոտների հետևանքով բազմաթիվ բեռնատարներում եղած տոննաներով միրգը փչանում է:  

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները նշում են.

«Ռուսները ծիրանը հետ են ուղարկում Հայաստան, մեզ օրերով պահում են այստեղ: Մեքենաների դիզվառելիքը վերջացել ա, չեն թողնում մեքենա գա՝ «սալյառկա» լցնի: Անորոշ վիճակ ա: Ասում են՝ հետվերադարձ պիտի արվի, բայց թղթերն էլ չեն տալիս, որ ավտոները հետ գան: Անտեր, անորոշ վճակով կանգնած ենք, մարդ էլ չկա, որ դիմենք»:
 
Անգամ մեքենաներ կան, որոնց դիզվառելիքը վերջացել է, իսկ այդ դեպքում բեռնատարների սառցախցիկները չեն աշխատում: 

Վարորդները նշում էին նաև, որ պահանջում են, որպեսզի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջամտի ու ռուսական կողմին պարտավորեցնի, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծեն: 

Մեքենաների թիվն անցնում է 200-ը՝ ըստ SHAMSHYAN.com ահազանգած վարորդների:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր