211652_close_icon
views-count2065 դիտում article-date 18:49 09-02-2015

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Սպիտակի ոլորաններում ծանրաքաշ մեքենաներ են արգելափակվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում սաստիկ բքի և առատ ձյան պատճառով 2 ծանրաքաշ մեքենաներ արգելափակվել են, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր