211652_close_icon
views-count10728 դիտում article-date 10:59 09-02-2015

Երևանում երիտասարդ վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ Արեգ Սամսոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 UA 866 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվելով էլեկտրասյանը՝ կրկին հայտնվել ճանապարհին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում ավտոմեքենայից պոկվել էր գազաբալոնը և կոտրվել էր անվահեծանը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր