27222 դիտում
15:55 09-11-2017
Ավտովթար Երևանում. երիտասարդ վարորդը Հրազդանի կիրճում BMW-ով թափառող շներից խույս տալուց հետո վթարի է ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում BMW մակնիշի 01 ԼՕ 857 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին, այնուհետև՝ ծառերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են մեքենայի առջև հայտնված մի քանի թափառող շները, ու վարորդը, որպեսզի չհարվածի չորքոտանիներին, խույս է տվել, եղանակն էլ, քանի որ անձրևային է եղել, չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու տեղի է ունեցել վթարը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+