Ձյուն է տեղում Թալին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սիսիան-Վայք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառուց:
Ձյուն է տեղում Թալին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: