Ողբերգական դեպք՝ Գյումրիում. հրշեջները տանը հայտնաբերել են 52-ամյա տղամարդու դի
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի թիվ 97 տանը հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել հրշեջ-փրկարարներն ու տեղի ոստիկանները, ովքեր կրակը մարելուց հետո տանը հայտնաբերել են 52-ամյա Սեդրակ Խաչատրյանի դին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: