1717 դիտում
16:30 07-02-2015
Ավագ և կրտսեր սերունդների երկխոսություն
Փետրվարի 6-8-ը Ծաղկաձորում անցկացվում է «Ավագ և կրտսեր սերունդների երկխոսություն» խորագրով ծրագիրը։ Այն ՀՀ ոչ պետական բուհերի, օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների համատեղ կազմակերպվող եռօրյա քննարկումների շարք է: Քննարկումների կիզակետում են ուսանողական խորհուրդների անելիքները, կիրականացվի փորձի փոխանակում, փորձ կարվի համատեղ ջանքերով առաջադրել ուսանողական մի շարք հիմնախնդիրների լուծումներ, կստեղծվեն ուսանողական ինքնակառավարման մարմինների համագործակցության նոր եզրեր:
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը նշում է, որ իրենց նպատակն է մշտական կապ ապահովել ուսանողական խորհուրդների տարբեր սերունդների ներկայացուցիչների միջև։ Ուսխորհուրդների ավագ սերնդի անդամները միշտ իրենց խորհուրդներով կարող են աջակցել կրտսեր գործընկերներին։ Եվ այդ երկխոսությունը կնպաստի ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությանը։
Նշենք, որ «Ավագ և կրտսեր սերունդների երկխոսություն» խորագրով ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդը։
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
14:48 18-10-2014
Ծաղկաձորում տեղի է ունեցել «Սերունդների երկխոսություն» խորագրով ճարտարապետների ուսանողական համաժողովը
2793 դիտում
23:04 21-11-2016
Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի՝ «Սերունդների երկխոսություն» խորագրով
Այս բաժնից
721 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին