«Բոկո Հարամ»-ը կորցրել է երբեմնի հզորությունը. Նիգերիայի նախագահ
Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը հայտնել է, որ «Բոկո Հարամ» խմբավորման կողմից գրաված բոլոր տարածքները հետ կվերադարձվեն մեկ ամսվա ընթացքում: Նա նաև նշել է, որ խմբավորման զինյալները օրեցօր ավելի են թուլացնում իրենց դիրքերը:
Նախագահը նաև խոստովանել է, որ սկզբնական շրջանում Նիգերիայի անվտանգութւայն ուժերը բավարար չափով արագ չեն արձագանքել երկրի հյուսիս-արևելքում իսլամիստների գրոհներին:
Վերջին շրջանում Նիգերիայի բանակը զինյալների դեմ պայքարում մի քանի անգամ հաջողության է հասել: Նշենք, որ 2012թ-ից ի վեր հակամարտության արդյունքում ավելի քան 15.000 մարդ է զոհվել: