98688 դիտում
22:15 10-04-2021
Կրակոցներ Երևանի Կիլիկիա թաղամասում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
58027 դիտում
18:46 07-04-2024
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա տղամարդ. ժամանել է Երևանի ոստիկանապետը