Մոսկվայում ուսանող է սպանվել
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել` Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ուսանողի սպանության գործով: որոշ տեղեկություններով` նրան սպանել են խուլիգանները` ուսանողական հանրակացարանի հարեւանությամբ: Սերգեյ Կոստյուչենկոն փորձել է ավազակներից պաշտպանել մի աղջկա, սակայն դանակի մի քանի հարվածներ է ստացել:
Երիտասարդը Ուկրաինայից էր եկել, սովորում էր 4-րդ կուրսում: НТВ-ի տվյալներով` սպանվածն ինքն է հրահրել քաշքշուկը, քանի որ բարձր ձայնով վիճել է ընկերուհու հետ: Մի քանի ուսանողներ էլ նրանց խնդրել են այլ վայրում հարաբերությունները պարզել, ինչից հետո երիտասարդին դանակահարել են: