Մոսկվայում կին եւ երեխա են սպանվել
Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում ոստիկանները գտել են մի կնոջ եւ նրա 7-ամյա դստեր մարմիննները` դանակի բազմաթիվ հարվածների հետքերով:
Ոստիկանություն էր ահազանգել աղջկա հայրը, որը օրեր շարունակ չէր կարողացել հեռախոսակապ հաստատել երեխայի հետ: Դուռը բացել նրան չի հաջողվել եւ փորձել է ներս մտնել պատուհանից: Նկատելով արյան հետքերը` տղամարդը զանգահարել է իրավապահներին:
Դեպքի հանգամանքները քննվում են: