211652_close_icon
views-count3587 դիտում article-date 15:22 06-02-2015

Իշխան Զաքարյանը Երևանում է. lurer.com

Փետրվարի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության քննարկումը, որի ժամանակ, սակայն, որոշ քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե հաշվետվության բովանդակությունը, այլ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գտնվելու վայրը, գրում է [url=http://lurer.com/?p=172577&l=am]lurer.com[/url]-ը: Այսօր՝ փետրվարի 6-ին, «Ժամանակ» օրաթերթը գրել էր, թե «իրենց տեղեկություններով՝ Իշխան Զաքարյանն այս օրերին իր հանգիստն է անցկացնում Հորադիզում և զվարճանում է՝ որս անելով»: Ըստ թերթի՝ «այս լուրը երեկ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ մասամբ հաստատել էր ՎՊ մամուլի ծառայությունը՝ ասելով, թե Իշխան Զաքարյանը փետրվարի 2-ից 15 օրով արձակուրդում է»: Այս կապակցությամբ Lurer.com-ը զրուցել է ՎՊ մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանի հետ, ով, ի պատասխան, նշեց հետևյալը. «Ես ինքս էլ տևական ժամանակ աշխատել եմ լրատվական դաշտում և ցավում եմ նման ցածրարժեք լրագրողական «տրյուկեր» կիրառողների համար: Ես ընդամենն ասել եմ, որ պարոն Զաքարյանը գտնվում է արձակուրդում և նույնիսկ ցանկացողներին տրամադրել դա հավաստող հրամանի պատճենը»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://lurer.com/?p=172577&l=am]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր