211652_close_icon
views-count686 դիտում article-date 14:45 08-12-2014

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Մոլդովայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Սերաֆիմ Ուրեկյանի հրավերով 2014 թվականի դեկտեմբերի 15-19-ը պաշտոնական այցով գտնվելու է Քիշնևում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ: Մոլդովայում Իշխան Զաքարյանն ու Սերաֆիմ Ուրեկյանը կստորագրեն համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է մեթոդական փոխադարձ աջակցություն, փորձի փոխանակում, ուսուցման և վերապատրաստման համատեղ ծրագրեր, ինչպես նաև համատեղ և զուգահեռ վերահսկողության անցկացում: Իշխան Զաքարյանը Քիշնևում հանդիպելու է նաև Լատվիայի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավար Էլիտա Կրումինայի հետ: Կողմերը քննարկելու են դեռևս 2010 թվականին Երևանում ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային բնույթի վերահսկողական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր