Վերահսկիչ պալատը պարզաբանում է, թե որտեղ է Իշխան Զաքարյանը
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2015թ-ի փետրվարի 2-ից մինչև 19-ը գտնվում է պաշտոնական արձակուրդում, այդ իսկ պատճառով չի կարողացել այսօր մասնակցել Ազգային ժողովում «Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության» քննարկմանը: Այս մասին SHAMSHYAN.com-ին տեղեկացրին Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից:
ՎՊ-ից տրամադրել են նաեւ ՎՊ նախագահի՝ պաշտոնապես արձակուրդում գտնվելու փաստաթուղթը:
[img]/ups/images/0724720001423055110368236.jpg[/img]
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն, Վերահսկիչ պալատի ծրագիրն ու հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահն անձամբ, բայց այսօր` փետրվարի 4-ին, այն ներկայացնելու համար ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Սակայն, այդ փոփոխությունը առաջացրեց ոչ իշխանական ուժերի զարմանքն ու դժգոհությունը:Իսկ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը լրագրողներին խնդրել էր գտնել Իշխան Զաքարյանին: