25-ամյա գյումրեցին բռնությամբ աղջիկ է փախցրել
25-ամյա Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գոչա Գոմելառուիի հետ նախնական համաձայնությամբ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի ինքնությունը չպարզված վարորդի օժանդակությամբ, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայից ամուսնության նպատակով բռնություն գործադրելու միջոցով բացահայտ առևանգել է Գյումրի քաղաքի թաղամասի բնակչուհի Մ. Պողոսյանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: