Մերկելի և Օլանդի պլանը ենթադրում է Ուկրաինայի ֆեդերալացում. Le Figaro
Ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծրագիրը երկրի ֆեդերալացում է ենթադրում, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները նախկինի պես ընդգծում են մինսկյան համաձայնագրի 12 կետերին հետևելու սկզբունքը, որոնց թվում են Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումը և անջատողականներին զենք տրամադրելու դադարեցումը: