ՌԴ Կրեմլից հաստատվել է, որ փետրվարի 6-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հետ: Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները նախ կայցելեն Ուկրաինա, այնուհետև կժամանեն Մոսկվա:
Երկրների առաջնորդների հանդիպման օրակարգում կլինի Ուկրաինայում տիրող հակամարտության լուծման խնդիրը:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: