ՌԴ նախագահը Ա. Մերկելի և Ֆ. Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև հեռախոսազրույց է եղել: Նրանք հույս են հայտնել, որ Մինսկում տեղի ունեցող բանակցությունների ընթացքում կքննարկվեն անհապաղ զինադադարի անհրաժեշտության և ծանր ռազմատեխնիկայից հրաժարվելու մասին:
Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրների ղեկավարները շարունակել են քննարկել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող սրված իրավիճակը: Նրանք նաև հույս են հայտնել, որ բանակցությունների օրակարգում կլինեն անհապաղ զինադադարի հաստատման և ռազմատեխնիկայի դուրսբերման հարցերը:
Ի դեպ՝ Մինսկում տեղի ունեցող բանակցություններն արդեն ավարտվել են, պաշտոնական փաստաթուղթ դեռևս չի ստորագրվել: