«Բորուսիայի» եւ Մխիթարյանի միջեւ խնդիրներ չկան. Վացկե
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի խոսքերն այն մասին, թե հայ ֆուտբոլիստը ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ դորտմունդյան ակումբից:
«Հնարավոր է «Բորուսիայի» եւ Ռայոլայի միջեւ ինչ-որ խնդիր կա: Սակայն ակումբի եւ Մխիթարյանի միջեւ խնդիրներ հաստատ չկան»,- Վացկեի խոսքերն է մեջբերում [url=http://www.goal.com/en/]goal.com[/url]-ը: