«Բորուսիայի» տնօրեն. Ով փորձի կրկնել Օբամեյանգի ու Դեմբելեի տրյուկները, մեծ խնդիրներ կունենա
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբն այլևս թույլ չի տա խաղացողներին հեռանալ այնպես, ինչպես հեռացան Ուսման Դեմբելեն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Ես հինգշաբթի օրը թիմին աներկբա ասել եմ, որ ցանկացած ոք, ով կփորձի կրկնել նրանց հնարքները, կատարյալ ձախողման կենթարկվի:
Նա մեծ պրոբլեմներ կունենա: Մենք նրան բաց չենք թողնի, նա կնստի տրիբունայում: Հիմա արդեն դա բոլորն են հասկանում: Սա հրապարակավ հայտարարություն է, որն ինձ կարող եմ թույլ տալ», ասել է Վատցկեն: