«Բորուսիայի» տնօրեն. Կլոպի հետ խնդիրներ չենք ունենա, եթե մեր խաղացողներով հետաքրքրվի
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը դեմ չէ, որպեսզի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքվի իր խաղացողներով:
«Անկասկած, «Բորուսիան» շատ լավ հարաբերություններ ունի Յուրգենի հետ: Ոչ մի խնդիր չի լինի, եթե ինչ որ պահի նա հետաքրքրվի մեր խաղացողներով: Դրա համար Կլոպը նախ պետք է մեր հետ կապ հաստատի:
Ուրախ եմ Կլոպի համար, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է «Լիվերպուլին» ոտքի կանգնեցնել: Ես դա չէի սպասում, կարծում էի, որ իր ֆուտբոլը նոր թիմում խաղարկելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի», ասել է Վատցկեն:
Նշենք, որ ըսս տարբեր աղբյուրների, Կլոպը ցանկանում է «Լիվերպուլ» հրավիրել Մարկո Ռոյսին, Իլկայ Գյուդողանին, Օբամեյանգին: