«Յուվենտուսը» պատրաստվում է Մխիթարյանի հարցով բանակցություններ սկսել «Բորուսիայի» հետ
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից հայտնվել է Տուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:
Տուրինցիների գլխավոր մարզիչ Մասիլմիլիանո Ալեգրին ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Մխիթարյանին: «Յուվենտուսը» հայ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո, հայտնել է իտալացի մարզական լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ «Յուվենտուսը» նորից սկսել է հետաքրքրվել Մխիթարյանով, քանի որ տապալվել է «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին ձեռք բերելու խնդիրը:
26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան վաղը հանդիպելու է «ծեր սինյորայի» ղեկավարների հետ` տրանսֆերի մանրամասները քննարկելու համար: