833 դիտում
18:01 05-02-2015
Այսօր Ոսկյան քահանաների հիշատակության օրն է
Փետրվարի 5-ը Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օրն է: Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ, նրա քարոզներից ազդված, մկրտվում՝ դառնալով քրիստոնյա:
Նրանցից գլխավորը՝ Խռուսին (հայերեն՝ «ոսկի», այստեղից էլ՝ Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա:
Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում եւ շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով՝ նրանք գալիս են հայոց արքունիք՝ քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետեւում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները՝ Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ 18 պալատականներ, որոնք մկրտություն են ստանում Եփրատ գետում եւ Ոսկյանների հետ հեռանում են լեռներ:
Վերջիններս իրենց գլխավորի՝ Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել եւ ետ վերադարձնել նախկին պալատականներին՝ հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին՝ Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:
Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունը, ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը, եւ կամ՝ Սուքիասյանց տոնի հետ միասին:
Նմանատիպ նյութեր
751 դիտում
12:23 10-02-2015
Այսօր Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
9743 դիտում
15:34 19-07-2014
Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
1454 դիտում
11:19 28-08-2014
Այսօր Ս. Երեմիա մարգարեի հիշատակության օրն է
Այս բաժնից
757 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
907 դիտում
19:44 28-12-2024
Ժաննա, նստի, անբավարար․ Հայկ Դեմոյան
763 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան