211652_close_icon
views-count9668 դիտում article-date 15:34 19-07-2014

Այսօր Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է

Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները: «Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, նրանցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»՝ այդպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, ում քրիստոնյա եկեղեցին ճանաչում է 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոց» գիրքը: Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Ս. Պողոս առաքյալի թղթերը՝ 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից: Հայ Առաքելական եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Ս. Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ: Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2030-07-20, 2029-06-30, 2028-07-15, 2027-06-26, 2026-07-04, 2025-07-19, 2024-06-29, 2023-07-08, 2022-07-16, 2021-07-03, 2020-07-11, 2019-07-20, 2018-06-30, 2017-07-15, 2016-06-25, 2015-07-04, 2014-07-19, 2013-06-29, 2012-07-07, 2011-07-23, 2010-07-03, 2009-07-11, 2008-06-21

Նմանատիպ նյութեր