1502 դիտում
11:19 28-08-2014
Այսօր Ս. Երեմիա մարգարեի հիշատակության օրն է
Ս. Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծո կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից:
Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի անդառնալի մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ ճշմարիտ աստվածպաշտություն էր քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն, օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան` ի կործանում իրենց անձերի (Երեմ. 7:1-6, հմմտ. 5:25-29):
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
11:49 27-08-2015
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը
1156 դիտում
09:31 30-01-2015
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հովնան մարգարեի հիշատակության օրը
1204 դիտում
09:13 26-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը