slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գործադիրը հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված որոշ ապրանքների ցանկերը
211652_close_icon

Գործադիրը հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված որոշ ապրանքների ցանկերը

views-count1559 դիտում article-date 16:38 05-02-2015
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակման ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրի և հայտի ձևերը, սահմանել որոշ ապրանքների արտահանման և ներմուծման արտոնագրերի տրամադրման առանձնահատկությունները, ինչպես նաև փոփոխություն կատարել կառավարության մի շարք որոշումներում: Իրավական ակտի ընդունմամբ կապահովվի ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ հաստատված՝ երրորդ երկրների հետ առևտրում ԵՏՄ անդամ երկրների կողմից կիրառվող արգելքի ու սահմանափակման ենթակա ապրանքների միասնական ցանկի և այդ ցանկում ընդգրկված ապրանքների ԵՏՄ մաքսային տարածքից արտահանման և մաքսային տարածք ներմուծման արտոնագրման ընթացակարգերին: Որոշումը կապահովի ԵՏՄ-ի շրջանակում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների արդյունավետ կատարումը: Կառավարությունը հաստատել է առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950թ. նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից ՀՀ տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման կարգը: ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորումն ու վարումն իրականացնող լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը: Որոշումը բխում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցից»: Որոշման նպատակը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթերի միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և հետագայում դրա վարման աշխատանքների իրականացումն է:

Նմանատիպ նյութեր