Մոսկվայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող» Հայկ Սարգսյանը. տեսանյութ
Փետրվարի 3-ին Մոսկվայի «Калейдоскоп» ժամանցի կենտրոնում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 31-ամյա հայազգի «օրենքով գող» Հայկ Սարգսյանին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Աստրախանցի Հայկո։
Ըստ «Прайм Крайм»-ի՝ վերջինը ձերբակալության պահին եղել է թմրամիջոցների ազդեցության տակ։ Անձնական խուզարկությամբ Հայկ Սարգսյանի մոտից հայտնաբերվել 2.85գ հերոին տեսակի թմրանյութ, ինչը համարվում է առանձնապես խոշոր չափ և նախատեսում է 3-ից 10 տարվա ազատազրկում։
Գործակալության տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված Հայկ Սարգսյանը «օրենքով գող» է ճանաչվել նախորդ տարվա հունիսին՝ Երևանում տեղի ունեցած գողական հավաքի ժամանակ։ Նրա թեկնածությանը հավանություն են տվել տեղացի մի շարք «օրենքով գողեր», այդ թվում՝ Ալոն, Աֆոն, Սամոն, Կոնչոն, Ժիրոն և Արտյոմը։