1484 դիտում
20:09 04-02-2015
ԱԺ 4 խմբակցությունները Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել
ԱԺ 4 խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» եւ «Օրինաց երկիր», հայտարարություն են տարածել ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության վերբերյալ,որը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ.
«2015թ. փետրվարի 2-5-ի ՀՀ Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ-ի տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովի փետրվարի 4-ի լիագումար նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է պալատի խորհրդի անդամը, ինչը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 101-րդ եւ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածների կոպիտ խախտում է:
Հիմք ընդունելով օրենքի խախտման փաստը, ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, Հայ Ազգային Կոնգրես եւ Օրինաց Երկիր խմբակցությունները հրաժարվել են հարցի բովանդակային քննարկմանը մասնակցելուց եւ հայտարարում են, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը չի կարող համարվել ներկայացված եւ քննարկված:
Ելնելով վերոգրյալից, պահանջում ենք՝
Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով քննարկել Ազգային Ժողովի առաջիկա նիստում»,- ասված է նրանց հայտարարության մեջ: Պահանջին է միացել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն, Վերահսկիչ պալատի ծրագիրն ու հաշվետվությունը պետք է ներկայացնի ՎՊ նախագահն անձամբ, բայց այսօր` փետրվարի 4-ին, այն ներկայացնելու համար ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Սակայն, այդ փոփոխությունը առաջացրեց ոչ իշխանական ուժերի զարմանքն ու դժգոհությունը:Իսկ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը լրագրողներին խնդրել էր գտնել Իշխան Զաքարյանին:
Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից էլ հայտնել էին, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2015թ-ի փետրվարի 2-ից մինչև 19-ը գտնվում է պաշտոնական արձակուրդում, այդ իսկ պատճառով չի կարողացել այսօր մասնակցել Ազգային ժողովում «Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության» քննարկմանը: ՎՊ-ից տրամադրել են նաեւ ՎՊ նախագահի՝ պաշտոնապես արձակուրդում գտնվելու փաստաթուղթը:
Նմանատիպ նյութեր
13253 դիտում
19:26 20-05-2016
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդես է եկել հայտարարությամբ
1548 դիտում
17:04 22-09-2014
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թ-ի հաշվետվության արդյունքները
Այս բաժնից
1291 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4741 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած