13253 դիտում
19:26 20-05-2016
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը.
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ փորձում են իմ անունը կապել պետական ծրագրով իրականացվող Գեղարդալիճ-Գողթ- Կամարիս ջրագծի կառուցման հետ:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ ծրագրի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեմ: Համարելով, որ այս ամենը վատ տեղեկատվության պատճառով է, հարկ եմ համարում տեղեկացնել`
1. «Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը 14 կմ տարածքով անցկացնել Գողթ համայնքով, 7 կմ` Կամարիս համայնքով, 4.8 կմ` Ողջաբերդ համայնքով, 3.5 կմ` Գեղադիր համայնքով և 3.5 կմ` մինչև Հացավան: Ըստ այս ծրագրի պատասխանատուների հայտարարության` նախատեսված է ոռոգել Գողթ համայնքում 705 հա, Հացավանում` 120 հա, Ողջաբերդում` 55 հա, Գեղադիրում` 120 հա, «Ջրվեժ-Ձորաղբյուր» այգեգործական ընկերությանը պատկանող 260 հա և Ջրվեժի «Արգելոցապարկային համալիրի» 188 հա հողատարածքները:
2. Հայտարարում եմ նաև, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և Կամարիս համայնքներում որևէ հողատարածք չունեմ: Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որևէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, «իմ այդ սեփականությունը» կնվիրեմ հայտնաբերողին:
[b]ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան[/b]
Նմանատիպ նյութեր
902 դիտում
14:45 08-12-2014
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա
7840 դիտում
19:11 08-12-2016
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Աբու-Դաբիում հանդիպել է Շեյխ Մանսուր Բին Զաիդ Ալ Նահյանին
8993 դիտում
16:21 24-01-2017
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հունվարի 18-ից մինչև ապրիլի 5-ը արձակուրդում կլինի
Այս բաժնից
844 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
646 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու