211652_close_icon
views-count1021 դիտում article-date 11:34 19-05-2024

ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ

ԲՐԻԿՍ (միջպետական միություն՝ բաղկացած ինը պետությունից՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, ԱՄԷ, Իրան, Եգիպտոս և Եթովպիա) անդամ պետությունները ստեղծում են միասնական արժույթի ներդրման ենթակառուցվածք, լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովի շրջանակում։ Փոխանցում է Tert.am-ը։

Պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին՝ դիվանագետը բացատրել է, որ միասնական արժույթն անհրաժեշտ է «ամերիկյան դոլարից կախվածությունից ազատվելու համար»։

«Նման լուրջ քայլը պահանջում է մեծ ենթակառուցվածք, որը կազդի տնտեսության և առևտրի շատ ոլորտների վրա։ Բոլոր երկրներն այժմ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ վերլուծելով իրավիճակը և ավելի հարմար լուծումներ փնտրելով»,- ասել է Ալի Բաղերի Կանին։

Դիվանագետը դոլարին և սահմանափակումներին դիմակայությունն անվանել է «պայքար անարդարության դեմ»։ Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը հավելել է, որ իր պետության պատժամիջոցների տակ գտնվելու փորձը կօգնի ԲՐԻԿՍ համայնքին բազմաթիվ հարցերի լուծումներ գտնելու հարցում։

Ավելի վաղ «Ռուսաստան - Իսլամական աշխարհ. Կազանֆորում» համաժողովում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը aif.ru-ի թղթակցին տված հարցազրույցում ասել էր, որ աշխարհն աստիճանաբար հեռանում է դոլարից, որը դարձել է տնտեսական զենք։

Նմանատիպ նյութեր