3789 դիտում
14:12 20-05-2016
Պետք է ազատվել այս աննորմալ վիճակից, երբ նստում են սեղանի մոտ, բայց մարտի դաշտում ռազմական գործողություններ են հրահրում. Ա. Ռուստամյան
Ադրբեջանն իրեն դուրս է դրել բանակցային գործընթացից, որովհետև չի կարելի նստել սեղանի շուրջ, բայց մարտի դաշտում անընդհատ հրահրել ռազմական գործողություններ, սա աննորմալ վիճակ է, որից պետք է ազատվել: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ երկար ժամանակ մեր դիվանագիտական սխալն է եղել, որ թույլ ենք տվել, որ այդ երկակի ստանդարտները կիրառելով, այս աննորմալ վիճակով առաջ գնալով Ադրբեջանն առաջ տանի իր քարոզչությունը:
Ուստի, Արմեն Ռուստամյանը Հայաստանի մասնակցոթյունը Վիեննայում հանդիպումներին արդարացված է համարում, քանի որ «ներկա փուլում մենք իսկապես հարց ունենք և այդ հարցը կարծում եմ՝ մի մասով կարելի է համարել լուծված՝ Վիեննայի հանդիպման ժամանակ: Դա այն էր, որ չպետք է թույլ տրվեր, որ Ադրբեջանը տպավորություն ստեղծի, թե ինքը կողմ է խաղաղ բանակցության գործընթացին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
835 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը