3111 դիտում
23:28 03-02-2015
ԱՄՆ-ը քաղցկեղի հետազոտման բնագավառում լայնածավալ ծրագիր է սկսել
ԱՄՆ-ը առաջարկել է ավելի քան մեկ միլիոն ամերիկացի կամավորների գենետիկ ինֆորմացիան վերլուծել՝ հասկանալու համար քաղցկեղային հիվանդությունների բնույթը եւ անհատների գենետիկ կազմությանն ուղղված դեղամիջոցներ մշակել։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նախաձեռնությանը կարող են անկախ տարիքի, առողջական կարգավիճակի եւ սեռի մարդիկ ընդգրկվել:
Պաշտոնյաները հույս են հայտնել, որ հարյուր հազարավոր մասնակիցների գենետիկ տվյալները կարող են օգտագործվել ընթացիկ գենետիկ հետազոտություններում, եւ որ կամավորների թիվն ընդհանուր մեկ միլիոնի կհասնի:
«Բժշկական ճշգրտությունը մեզ նոր բժշկական նվաճումների ամենամեծ հնարավորություններից մեկն է ընձեռում, որը մենք երբեւէ չենք տեսել,-ասել է Օբաման՝ խոստանալով, որ նախաձեռնությունը կյանքը փրկող հայտնագործությունների նոր շրջանի համար հիմք կստեղծի:
Նախաձեռնության նպատակը քաղցկեղի ավելի շատ եւ ավելի նոր բուժումներ հայտնաբերելն է, ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) տնօրեն Ֆրանսիս Քոլինզը: Նրա խոսքով, այս ոլորտում դեռ շատ աշխատանք է պահանջվում, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի նախագահը նախաձեռնությանը 2016 թ. իր բյուջեից 215 միլիոն ամերիկյան դոլար է առաջարկել: Դրանից 130-ը կհատկացվի NIH-ին հետազոտությունը ֆինանսավորելու համար, եւ 70 միլիոնն էլ կտրամադրվի NIH-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտին՝ քաղցկեղի մոլեկուլային դրայվերները հայտնաբերելու ջանքերը ակտիվացնելու համար, ինչպես նաեւ դեղամիջոցների մշակման բնագավառում ձեռք բերած գիտելիքներն օգտագործելու համար: Եւս միլիոն էլ կտրամադրվի ԱՄՆ-ի սննդի եւ դեղամիջոցների վարչությանը տվյալների հավաքագրման համար, իսկ միլիոն էլ՝ Office of the National Coordinator for Health Information Technology-ին գաղտնիության ստանդարտներ մշակելու եւ ստացված տվյալների անվտանգ փոխանակումն ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
12:17 04-02-2023
Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այս բաժնից
2545 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2833 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել