211652_close_icon
views-count17658 դիտում article-date 21:34 15-11-2017

Ջիգարխանյանի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո քրգործ է հարուցվել

Մոսկվայում քննիչները քրեական գործ են հարուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերման առնչության: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը յուրացնելու համար: Դրանից հետո նա կնոջը հեռացրել է իր հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Վերջինս մեկնել է Ուկրաինա, բայց խոստացել է վերադառնալ: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:

Նմանատիպ նյութեր