211652_close_icon
views-count5594 դիտում article-date 12:38 03-02-2015

36-ամյա վարորդը Լոռու մարզում BMW X5-ով վթարի է ենթարկվել

Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ, 36-ամյա Սամվել Հոբոսյանը իր վարած BMW X 5 մակնիշի 57 ZM 777 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, ըստ նախնական տեղեկությունների, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու վթարի ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննիչ Ա. Ուլուխանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր