22504 դիտում
13:24 03-02-2015
Երևանում աղմկահարույց սպանության կասկածյալներից մեկը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Բախշի Երիցյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արթուր Սմբատյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել ավագ քննիչ Լ. Լևոնյանի միջնորդությունը, որից հետո առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Բ. Երիցյանը տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (Նուբարաշենի բանտ):
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/02/41789/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], փետրվարի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի, ավագ քննիչներ Լևոն Լևոնյանի, Տիգրան Ղազարյանի և քննիչ Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ քննչական փորձարարություն էին կատարել Ֆուչիկի 24 շենքի թիվ 30 բնակարանում:
Նշված բնակարան էր բերվել շաբաթ օրը այդ նույն բնակարանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարող գլխավոր կասկածյալը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Բախշի Երիցյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ներսում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Լ. Լևոնյանին Բ. Երիցյանը մանեկենի վրա ցույց էր տվել, թե ինչպես է մի քանի անգամ հարվածել իր զոհին, որից հետո նրան քարշ էին տվել դեպի խոհանոցի կողմը և փորձել էին գցել տան նկուղ, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և նույն բաժնի համայնքային ոստիկանութան ծառայողները Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ կարողացել էին օպերատիվ գործողությունների արդյունքում Բ. Երիցյանին, նրա կնոջը՝ 63-ամյա Էլմիրա Երիցյանին և տաքսու վարորդին՝ 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանին բերման ենթարկել ոստիկանութան Մաշտոցի բաժին:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի