211652_close_icon
views-count15744 դիտում article-date 11:08 03-02-2015

Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, վաղուց է հարկային պարտավորություն ունեցել, ում օգնելու համար Առաքել Մովսիսյանը` Շմայսը, մեկ անգամ անձամբ է միջամտել

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը երեկ՝ փետրվարի 2-ին տեղի ունեցած ԱԺ նիստից հետո է իմացել, որ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ նաեւ սցենարիստ Հակոբ Հակոբյանին` Ճոյտին, ձերբակալել են: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը, ով մտերիմ է Հակոբ Հակոբյանի հետ: Նա ասաց, որ Հակոբ Հակոբյանի հետ չի խոսել եւ տեղյակ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, հետեւաբար, չի ցանկանում ոչ մի հարցի սխալ պատասխանել: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ձերբակալումը կապ ունի նաեւ նրա սցենարով նկարահանված եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմի հետ, արձագանքեց. «Ես չեմ կարծում, որովհետեւ ինքը վաղուց հարկային պարտավորություններ ուներ: Մի անգամ էլ անձամբ եմ միջամտել նրան օգնելու համար: Բայց այս պահին ավելին չեմ կարող ասել, որովհետեւ երեկ ամբողջ օրը ԱԺ-ում նիստի եմ եղել»: Նշենք նաեւ, որ, ըստ նախնական տեղեկությունների, Հակոբ Հակոբյանի ձերբակալումը կապված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի հետ, որը զբաղվում է խնջույքների եւ սգո արարողությունների կազմակերպչական աշխատանքներով: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության եւ պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նմանատիպ նյութեր