Փոշմանելու չունեմ, թող իրենց ճիշտ պահեին, չստանային. Առաքել Մովսիսյանը` Շմայսը՝ լրագրողներին վիրավորելու մասին
ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօրվա իր նիստում հրապարակել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի վերաբերյալ որոշումը, համաձայն որի վերջինս խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը, երբ 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ դահլիճում հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման ժամանակ վիրավորել է դահլիճում ակցիա իրականացրած լրագրողներին՝ ասելով. «Սրանց ստեղից ս… արեք»:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը զրուցեց Առաքել Մովսիսյանի հետ, ով ասաց, որ ինքը իր կատարած արարքի համար չի զղջում եւ հետեւյալ հիմնավորումը բերեց. «Ես իմ արածից փոշմանելու չունեմ, թող իրենց ճիշտ պահեին, չստանային: Բա դա ի՞նչ պահվածք էր: Այնպես, որ թող իրենց շնորհքով պահեին, չստանային: Ես էլի եմ ասում, որ իմ արարքի մեջ վատ բան չեմ տեսնում: Ֆսյո»: