1414 դիտում
09:26 03-02-2015
Ի՞նչ կազմակերպություն է ազդում ՀՅԴ-ն լքողների վրա. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունից դուրս եկողների վրա մի կազմակերպություն է ազդում, ինչի արդյունքում նրանք հեռանում են: Նա նաև նշել է, որ կա կոնկրետ կազմակերպություն, որի անդամները պտտվում են Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, հանդիպում են այդ մարդկանց հետ ու փորձում են նրանց վրա ներազդել, սա զուտ այդ ներազդման արդյունքն է:
Այդ կազմակերպությունը թերևս ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանն» է: Դա է վկայում նաև այն փաստը, որ ՀՅԴ-ն «լքածները», որպես կանոն, այնուհետև հայտարարում են «Հիմնադիր խորհրդարանին» միանալու մասին։ Եվ այս գործընթացին հիմնականում նպաստում են այն լուրերը, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն վերջին շրջանում համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3499 դիտում
23:21 01-05-2014
Հայաստանը դատարկվում է, ու երկիրս լքողների թիվը ժամ առ ժամ ավելանում է
3378 դիտում
13:53 06-03-2017
«Մենք Միացյալ Նահանգների վրա ազդում ենք այնպես, ինչպես նրանք կցանկանային ազդել մեզ վրա»․ Գաբրիել Գարսիա Մարկես
2145 դիտում
09:36 12-03-2016
Հայ ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ինչպե՞ս է ազդում այդ երկրի աշխատատեղերի վրա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»