211652_close_icon

Հայտնաբերվել է Սատուրնի երկվորյակ մոլորակը

views-count3162 դիտում article-date 19:15 03-02-2015
Ամերիկայի եւ Նիդեռլանդների մի խումբ աստղագետներ հայտնաբերել են Սատուրնի երկվորյակ-մոլորակը, որի զանգվածը երկու անգամ ավելի մեծ է: Երկվորյակ-մոլորակին հատուկ են Սատուրնի «օղակները»: J1407 անվանումը ստացած մոլորակն ունի մոտ 30 օղակ, որոնց տրամագիծը 120 միլիոն կմ է: Գիտնականները կարծում են, որ մոլորակն ունի Երկրի կամ Մարսի չափի արբանյակներ: Աստղային համակարգը, որում գտնվում է մոլորակը, Երկիր մոլորակից հեռու է 417 լուսային տարի: J1407-ը մոտ 16 միլիոն տարեկան է:

Նմանատիպ նյութեր